
Վրաստանում հունվարի 7-9-ին գիշերային ակումբներին թույլատրվել է աշխատել։
Կառավարության որոշմամբ՝ փոփոխվել են մեկուսացման և կարանտինի կանոնները, որոնք չեն տարածվում 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի հունվարի 9-ը առավոտյան ժամը 6:00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային երաժշտություն լսելու տարածքների և գիշերային ակումբների հետևյալ սահմանափակումների վրա։
Մինչ այս գործող արգելքներն էին.
- արգելվում է ցանկացած տեսակի ժամանցային, գեղարվեստական, փառատոնային և մշակութային միջոցառման (բացառությամբ թատերական և կինեմատոգրաֆիական բնույթի) անցկացումը, իսկ թատերական և կինոյի միջոցառումը պետք է անցկացվի «կանաչ» կարգավիճակ ունեցող հյուրերի/այցելուների մասնակցությամբ,
- արգելվում է 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքը (օրինակ՝ հարսանիք, ցանկացած տարեդարձ, հոգեհաց և այլն), ներառյալ զանգվածային ժամանցային միջոցառումները։
Նշենք, որ մինչ այժմ գիշերային ակումբներին թույլատրվում էր աշխատել 2021 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2022 թվականի հունվարի 2-ի ժամը 06:00-ն։
Նորայր Միսկարյան