
«Գիրչի» կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Զուրաբ Ջափարիձեն նախընտրական քարոզարշավ է անցկացնում նաև Նյու Յորքում: «Գիրչի»-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածվել, որ նկարահանված է Նյու Յորքում:
Տեսահոլովակում փողոցում անցորդները «Գիրչի»-ի դրոշները ձեռքին քայլում են Զուրաբ Ջափարիձեի դիմանկարներով, խանութներից մեկում էլ, որտեղ վաճառվում են աշխարհի նախագահների նմանությամբ պատրաստված կերպարները, երևում է նաև Ջափարիձեի նմանությամբ տիկնիկը: Փողոցում դեղին տաքսու վրա փակցված է Ջափարիձեի նախընտրական պաստառը: