Երեկ` հոկտեմբերի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցած «Վրաստանը ընտրում է Եվրամիությունը» հանրահավաքին «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը նաև հայերենով ուղերձ է հղել քաղաքացիներին։
«Հարգելի հայրենակիցներ, այսօր մեր երկիրը կանգնած է պատմական խաչմերուկում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունները քաղաքական խնդիր չեն, այլ ընտրություն են ճշմարտության և կեղծիքի, լույսի և խավարի, ազատության և ստրկության, ժողովրդավարության և բռնապետության, Ռուսաստանի և Եվրամիության միջև։
Այս ընտրությունները որոշում են մեր յուրաքանչյուրի և հաջորդ սերունդների ապագան։
Վրաստանին այսօր, երբ մեկ քայլ է բաժանում Եվրամիության անդամակցությունից, Սուլխան Սաբայի և Իլիայի թողած երազանքից, «ռուսական երազանք»-ը և վրացական մղձավանջը վերադարձնում են մեզ խորհրդային միություն»,- ելույթում ընդգծել է Թումասյանը։
Թումասյանը հավելել է, որ վրաց ժողովուրդն ունի այս հատուկ պատմական առաքելությունը՝ Կովկաս բերել այն լույսը, որը կոչվում է Եվրամիություն։
«Հոկտեմբերի 26-ին մենք կազատագրենք հաղթանակը, ուժը միասնության մեջ է, ուժը` Եվրոպայում է»,-ամփոփել է Թումասյանը։
Թումասյանը Վրաստանի հայազգի քաղաքացիներին հայերենով կոչ է արել «մերժել հայատյացություն քարոզող «Վրացական երազանք»-ին, ընտրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեղինակած «Վրացական խարտիա»-ն ստորագրած արևմտամետ ուժերին»։
Նա ընդգծել է՝ այս օրերին Վրաստանում որոշվում է նաև Հայաստանի եվրոպական ապագան։