Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Գիգի Ուգուլավայի ձերբակալության հետ կապված հայտարարություն է տարածել: Նախկին վարչապետի խոսքով, այն դեպքում, երբ մի քանի ամիս է մնում խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր ուժի առաջնորդներից մեկի կալանքը կարող է գնահատվել որպես արդարադատության համակարգի քաղաքական նպատակով օգտագործում:
Կվրիկաշվիլիի խոսքով ընդդիմադիր պատգամավորի կալանքը, ընտրական համակարգի վերաբերյալ տրված խոստումի խախտումը և Վրաստանի ռազմավարական գործընկերների քննադատությունը կարող է գնահատվել որպես ընտրած ժողովրդավարական կուրսի մերժում, ինչին տրամաբանորեն կհետևի 2020 թվականի ընտրությունների նախնական դելեգիտիմացիան:
«Այսպիսի քայլերով իշխանությունը կկրի պատասխանատվություն հետագա բևեռացման համար: Կոչ եմ անում իշխանությանը ամեն ինչ անել, քաղաքական գործընթացների կայունացման, հասարակության բևեռացումից խուսափելու և կարևորագույն ընտրությունների խաղաղ անցկացման համար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: