
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօրվա կառավարության նիստից առաջ իր ելույթում խոսել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և համաճարակի դեպ պայքարի հետա քայլերի մասին:
Նրա խոսքով՝ այժմ համաճարակի դեմ պայքարի երեք նոր առաջնահերթություն կա, որոնցից առաջինը թեստավորման ծավալների ընդլայնումն է, ինչպես նաև արդյունավետ սահմանափակումների պահպանումը այնտեղ, որտեղ դրանց արդյունավետությունը կա և երրորդը՝ բնակչության պատվաստումը:
«Ինչ վերաբերում է պատվաստմանը, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ղեկավարում է Առողջապահության նախարարությունը և այս հանձնաժողովը ունի մի քանի նպատակ. առաջին՝ պետք է լուծվեն բոլոր այն հարցերը, որոնք կապված են պատվաստանյութի տեղակայման հետ, երկրորդ՝ պետք է երկիրը պատրաստ լինի սկսել քաղաքացիների պատվաստումը և երրորդ՝ ինչքան հնարավոր է շուտ ապահովենք մեր երկրի համար որակով և միջազգայնորեն ճանաչված պատվաստանյութ»,- հայտարարել է Գախարիան: