
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին և Եվրամիության պատվիրակության ղեկավարին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Հունաստանի դեսպանները:
Հանդիպման ընթացքում Գիորգի Գախարիան խոսել է իրավապահ համակարգում և հանցավորության դեմ պայքարի ոլորտում ձեռք բերված առաջընթացի մասին: Դեսպանները կարևորել են ԵՄ անդամ պետություններում վրացական ոստիկանության կցորդի արդյունավետ աշխատանքը և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկրի համապատասխան գերատեսչությունների հետ՝ հետագայում սահմանն առանց վիզայի հատելու համար», — նշվում է զեկույցում: