Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Թուրքիայի ծովափնյա պաշտպանության հրամանատար, ծովակալ Ահմեդ Քենդիրի հետ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը խոսել են Վրաստանի և Թուրքիայի ծովափնյա պաշտպանության գործակալությունների միջև համագործակցության մասին:
Գիորգի Գախարիան ներկայացրել է նախարարությունում առկա և ծրագրվող բարեփոխումները, ինչպես նաև գործակալության գերակայությունները: Վրաստանի ներքին գործերի նախարարը խոսել է նաև Վրաստանի ծովափնյա պաշտպանության միջոցառումների և Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման մասին:
Այցելության շրջանակներում Թուրքիայի ծովափնյա պաշտպանության հրամանատար Ահմեդ Քենդիրը հանդիպել է ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Թեմուր Կեկելիձեի և համատեղ հանձնաժողովի անդամների հետ:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հարցեր: