
Հանրային պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ անազատության մեջ գտնվող գործարար Գիորգի Չիկվաիձեի առողջական վիճակը ծանր է։ Օմբուդսմենի ներկայացուցիչը բանտարկյալին այցելելուց հետո է եկել նման եզրակացության։
«Գիորգի Չիկվաիձեն հացադուլ է հայտարարել, այս պահին նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասված է հանրային պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։
Հիշեցնենք. գործարար Գիորգի Չիկվաիձեն մեղադրվում է խոշոր չափի գումար յուրացնելու համար, մարտի 11-ին նա ձերբակալվել է դատարանի դահլիճում, հաջորդ օրը հայտարարել է հացադուլ։