Գինու արտահանման նոր ռեկորդ․ 11 ամսվա թվերը

Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Վրաստանը 53 երկիր է արտահանել 86,2 մլն․ շիշ (0,75 լ) գինի, սա 10%-ով ավել է, քան 2018 թվականի նույն ժամանակատվածում։  Թվերը հրապարակել է Գինու ազգային գործակալությունը։ Արտահանված գինու արժեքը կազմել է 220 մլն․ դոլար, 20%-ով ավել՝ 2018-ի համեմատ։ Գործակալության տվյալներով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին գինու արտահանումն ավելացել է Վրաստանի համար ռազմավարական շուկաներում․

  • Լեհաստան – աճ՝ 24% (3,7 մլն․ շիշ)
  • Չինաստան – աճ՝ 2% (6,3 մլն․ շիշ)
  • ԱՄՆ– աճ՝ 48% (660,8 հազար շիշ)
  • Մեծ Բրիտանիա – աճ՝ 22% (127 հազար շիշ)

Արտահանման դինամիկա է նկատվել նաև հետևյալ երկրներում․

  • Լիտվա – 48% (653,3 հազար շիշ)
  • Գերմանիա- 40% (615,7 հազար շիշ)
  • Բելառուս– 68% (2,5 մլն․ շիշ)
  • Իսրայել – 81% (  287 հազար շիշ)
  • Էստոնիա – 27% ( 649 հազար շիշ)
  • Ռուսաստան – 11% ( 54 մլն․ շիշ)
  • Նիդեռլանդներ – 22% (88,1 հազար շիշ)
  • Չեխիա – 17% (67,5 հազար շիշ)
  • Շվեդիա – 562% (78,3 հազար շիշ)
  • Բուլղարիա – 23% (33 հազար շիշ)։

Հաշվետու ժամանակահատվածում արտահանում իրականացրել է 323 ընկերություն։

Ընդհանուր առմամբ՝ գինուց, բրենդիից, ճաճայից, սպիրտից ստացված եկամուտը 325 մլն․ դոլար է՝ 15 %-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։