
Գինու ազգային գործակալությունը հոկտեմբերի 5-21-ը «Գինու ամիս 2018» խորագրով կկազմակերպի վրացական գինու օրեր:
Միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաք Թբիլիսիում և Վրաստանի մի շարք շրջաններում: Մոտ մեկ ամսվա ընթացքում վրացական գինու սիրահարները հնարավորություն կունենան համտեսել տարբեր շրջանների գինիները և ծանոթանալ վրացական մշակույթին:
Գինու օրերը կմեկնարկեն հոկտեմբերի 5-ին՝ «Թելավինո 2018» կարգախոսով, կավարտվեն հոկտեմբերի 21-ին՝ վրացական գինու 5-րդ ազգային մրցույթով: