
Ոսկե մեդալը վերադարձրին վրացի պարալիմպիական մարզիկ Գիգա Օչխիկիձեին։ Վրացական պատվիրակությունը բողոքարկել է մրցավարների որոշումը, և հանձնաժողովը բողոքը բավարարել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Գիգա Օչխիկիձեն Փարիզի պարալիմպիկ խաղերում բարելավեց համաշխարհային ռեկորդը պարատլետիկայում և նվաճեց ոսկե մեդալ։
Ավելի ուշ նրանից հետ վերցրին օլիմպիական ոսկին, քանի որ վրացի պարատլետի հաղթող հռչակվելուց հետո Մարոկկոյի և Լեհաստանի պատվիրակությունները բողոքարկել էին արդյունքները, և տեսահոլովակը դիտելուց հետո մրցավարները որոշել էին, որ Օչխիկիձեն խախտել է կանոնները. նրա գրանցած արդյունքը չեղարկել էին։