
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային կայունության, տնտեսական համագործակցության և էներգետիկ անվտանգության հարցեր:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները։
«Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի ձևաչափով արդյունավետ հանդիպում է կայացել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ»,- նշել է Ղարիբաշվիլին։
Վրաստանն ու Ադրբեջանը միշտ աջակցել են տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Ասադով
Օրինակելի գործընկերությամբ կնպաստենք Հարավային Կովկասի ավելի կայուն ձևավորմանը. վարչապետ