Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ է խոնարհել ապրիլի 9-ի հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակին։
Կառավարության ղեկավարի հետ հուշահամալիրում են եղել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախարարների կաբինետի և խորհրդարանի անդամները։
Ի դեպ, Թբիլիսիի ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 34 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է: