
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ֆեյսբուքյան իր գրառման մեջ Վրաստանի վարչապետը գրում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ նախնական արդյունքներով հաջող ընտրություններ վարելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Հետագա հաջողություններ եմ մաղթում: Ակնկալում եմ սերտ համագործակցություն նոր կառավարության հետ»,- գրում է Ղարիբաշվիլին: