
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրությունից։
Կառավարության ղեկավարն այցելել է պատրիարքարան՝ անձամբ պատրիարքին շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն ու երկարակեցություն։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն այսօր դարձավ 89 տարեկան։
Նորայր Միսկարյան