
Այսօր նշվում է Նովրուզ Բայրամի տոնը։ Վրաստանի էթնիկ ադրբեջանցիները ևս այս տոնը նշում են։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի և տեղում շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, էթնիկ ադրբեջանցիներին և բոլոր մուսուլմաններին Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն, բարօրություն և խաղաղություն»,-ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհը Վրաստանի հասարակության անբաժան մասն է, և նրանց հետ են կերտել և կերտում Վրաստանի ընդհանուր պատմությունը:
Նշենք, որ Վրաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիները նոր տարվա գալուստը նշում են մարտի 21-ին։ Այս օրը սեղաններ են գցվում, ավանդական ուտեստներ են պատրաստվում։