
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին Իսրայելի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Վարչապետը թվիթերյան իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ նոր կառավարության գլխավորությամբ Վրաստանի և Իսրայելի հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։
«Շնորհավորում եմ Բենիամին Նեթանյահուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մաղթում եմ ամենայն բարիք և մեծ հաջողություններ Իսրայելին ծառայելու գործում։ Մեր բարեկամությունը պատմական խորը արմատներ ունի, և հիմա ևս մենք վճռականորեն հաստատակամ ենք Իսրայելի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու», — նշել է վարչապետը։
Նոյեմբերի 1-ին վերջին երեք տարվա ընթացքում Իսրայելում անցկացված հինգերորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդ» կուսակցությունը։