
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրությանը շնորհավորել է Էրեկլեի տոնի կապակցությամբ։ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ ասվում է, որ Էրեկլե II արքան իր իսկ կենդանության օրոք դարձավ լեգենդ և հիմք դրեց երկրի արդիականացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների։
«Էրեկլե արքան իր կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ էր դարձել։ Իլյա Մեծի խոսքով՝ նա ավելի քան կես դար ղեկավարել է հայրենիքը։ Չնայած շարունակական պատերազմներին՝ Էրեկլե II-ը հիմք դրեց երկրի արդիականացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների՝ պետականության, արդյունաբերության, կրթության և մշակույթի զարգացման նպատակով։
Ականավոր արքան մարմնավորել է վրացու բոլոր լավագույն հատկանիշները՝ իմաստնություն, քաջություն, նվիրվածություն հայրենիքին», — գրում է Ղարիբաշվիլին։
Վարչապետը հավելում է, որ Էրեկլե Երկրորդի հերոսական կյանքը օրինակելի է յուրաքանչյուր վրացու համար։