Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ Քվեմո Քարթլիի Մառնեուլի քաղաք այցելած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանի էթնիկ ադրբեջանցիներին:
«Այսօր ուզում եմ բոլորիդ շնորհավորել։ Շնորհավորում եմ մեր սիրելի համաքաղաքացիների Նովրուզ Բայրամը, մեր էթնիկ ադրբեջանցի համաքաղաքացիներին, մեր եղբայրներին մեր եղբայր Ադրբեջանում, Թուրքիայում, ամենուր»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով, այսօրն ասոցացվում է խաղաղության, բարեկեցության, ուրախության, ամենայն բարիքի հետ:
«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին այսօրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն մեր քաղաքացիներին, բարեկեցություն, ավելի շատ օրհնություններ, ավելի շատ ուրախություն, կայունություն և ամենայն բարիք մեր ժողովրդին։
Ես ուզում եմ հաստատել իմ մեծ հարգանքն ու սերը մեր ադրբեջանցի համաքաղաքացիների, շատ աշխատասեր մարդկանց, շատ խելացի մարդկանց նկատմամբ»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը Նովրուզ Բայրամի տոնի առթիվ ժամանել է Մառնեուլի