
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի կառավարությանը և Ադրբեջանի ժողովրդին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք միասին հաջողությունների ենք հասել: Վրաստանը հպարտ է Ադրբեջանի հետ սերտ բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք տարածաշրջանային համագործակցության շարունակությանը` հանուն խաղաղության և բարգավաճման»,- ասված է վարչապետի գրառման մեջ։