Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված է Ղարիբաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։
Ըստ տեղեկության՝ Ղարիբաշվիլին կայցելի նաև երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ Վրաստանի ներքին գործերի նախարարարության փրկարարական խմբերը տարբեր երկրների փրկարար ծառայությունների հետ համատեղ իրականացնում են աղետի հետևանքների չեզոքացման և փրկարարական միջոցառումներ:
«Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: