
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան։
Երեկ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի դիմավորման արարողությունը, փոխանցում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
Ղարիբաշվիլիին դիմավորել են Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մուհամմեթգելդի Սերդարովը և Թուրքմենստանում Վրաստանի ժամանակավոր հավատարմատար Ավթանդիլ Նափետվարիձեն։
Այցի շրջանակներում վարչապետը երկկողմ հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, այլ պաշտոնատար անձանց հետ։