
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Կարլ Նեհամերի հրավերով, պաշտոնական այցով մեկնել է Վիեննա, հայտնում է Վրաստանի կառավարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Ղարիբաշվիլիի այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։