
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։
Հուլիսին Ղարիբաշվիլին արդեն այցելել է Կենտրոնական Ասիայի այլ երկրներ՝ Ուզբեկստան և Թուրքմենստան։
Վրաստանը և Ղազախստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հուլիսին։ Երկրները համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում։