
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։ Բեռլին-Բրանդենբուրգ քաղաքի Վիլի Բրանդտի անվան ռազմական օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։
«Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Ղարիբաշվիլիի հետ գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։