
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության վարչակազմը։
Տեղեկության համաձայն՝ համաժողովի շրջանակներում նախատեսվում է Իրակլի Ղարիբաշվիլիի երկկողմ, բարձր մակարդակի քաղաքական հանդիպումները տարբեր երկրների ղեկավարների և խոշոր միջազգային ընկերությունների հիմնադիրների հետ, նախատեսված է նաև Վրաստանի վարչապետի ելույթը համապատասխան պանելային քննարկումներում։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: