
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, փոխանցում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վիլի Բրանդտի անվան Բեռլին-Բրանդենբուրգ ռազմական օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման արարողությունը։
Կառավարության ղեկավարը Բեռլինում դեմ առ դեմ հանդիպում կունենա Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։