
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Սագարեջոյի ոստիկանության շրջանային բաժնի մահացած աշխատակից, ոստիկանության պետ, լեյտենանտ Օթար Գվինաշվիլիի քաղաքացիական հուղարկավորությանը, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ վարչապետը ցավակցություն է հայտնել մահացած ոստիկանի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։
Ղարիբաշվիլիի հետ միասին Վախթանգ Գորգասլիի անունը կրող եկեղեցի են այցելել նաև կառավարության անդամները:
Նշենք, որ Գվինաշվիլին սպանվել է հունվարի 20-ին` Սագարեջոյում զինված հարձակման հետևանքով։
Ավելին՝