
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թելավիում մասնակցել է «Գինու օրեր» փառատոնի բացմանը, հաղորդում է Վրաստանի կառավարությունը։
Թելավիում՝ «Գինու օրերի» շրջանակներում, Էրեկլե թագավորի պալատի բակում կազմակերպվել են վրացական գինու համտես և ցուցահանդես-վաճառք։
Հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակներում անցկացվել են դերասանների երթ, նկարչության ու կավագործության վարպետության դասեր։ Փառատոնի շրջանակներում նաև կազմակերպվել են էքսկուրսիաներ Թելավիի գինեգործարաններ։ Գործել է «8000-ամյա շարունակական ավանդույթ» խորագրով գինու ցուցահանդեսը։
Կարդացեք նաև՝