
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկարայի նախագահական նստավայրում։
Երդմնակալությունից հետո Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից Չանքայա պալատում պաշտոնական ընթրիք է տրվել բարձրաստիճան հյուրերին։ Ինաուգուրացիային մասնակցել են շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ։
Նշենք, որ Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրվել երրորդ անգամ։ Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով։