
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կմասնակցի Եվրոպայի քաղաքական առաջնորդների գագաթնաժողովին։
Եվրամիության գագաթնաժողովին կմասնակցեն ԵՄ 27 անդամ և 17 գործընկեր պետությունների ղեկավարներ։ Վրաստանի պատվիրակությունը կառավարության ղեկավարի գլխավորությամբ այսօր մեկնել է Պրահա:
Ղարիբաշվիլին եվրոպական քաղաքական համայնքի երկրների ղեկավարների հետ միասին կմասնակցի կլոր սեղանի ձևաչափով նախատեսված բարձր մակարդակի թեմատիկ քննարկումներին։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։