
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Գերմանիա, հայտնում է Վրաստանի կառավարությունը:
Ըստ հաղորդագրության` վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի բացման նիստին։ Նախատեսվում է նաև մասնակցություն թեմատիկ պանելային քննարկմանը։ Համաժողովի շրջանակներում Ղարիբաշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա։
«Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: