Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վառելիք ներկրող ընկերությունները Վրաստանում աշխատում են բարձր շահույթով, ինչը պետք է կարգավորել։
«Մեկ լիտր բենզինը չի կարող ունենալ 80-90 թեթրի ավելացված գին: Անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում լուծել այդ հարցը», — նշել է Ղարիբաշվիլին:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի մրցակցային գործակալությունը ուսումնասիրում է նավթի շուկան և պաշտոնական տվյալներ կներկայացնի փետրվարի վերջին։ Մինչ այդ վարչապետը դիմել էր նախարարներին՝ հանդիպել նավթ ներկրողներին և գներն իջեցնել «խելամիտ սահմանի»։
«Ես հավատում եմ ներկրողները հաշվի կառնեն մեր ժողովրդի վիճակը և կսկսեն նվազեցնել նավթի այս գները»:
Ի դեպ, դեռ 2022 թվականի ապրիլին ևս վարչապետը կոչ էր արել ներկրողներին նվազեցնել նավթի գները։