Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա իվանիշվիլիի, կուսակցության կառավարման և ներկայիս քաղաքական իրավիճակի մասին։
Վարչապետի խոսքով, եթե ինչ-որ մեկը կարծում է, թե իրենք պատժամիջոցներ չեն կիրառել Ռուսաստանի դեմ Իվանիշվիլիի թելադրանքով և չեն ներքաշվել պատերազմի մեջ կրկին նրա թելադրանքով, ապա չարաչար սխալվում է: Ըստ վարչապետի՝ իշխող թիմում որևէ մեկի խորհրդի կամ թելադրանքի կարիքը չկա այդ հարցում։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Իվանիշվիլիի կողմից կառավարությունն ու խորհրդարանը կառավարելու և վերահսկելու մասին խոսելը կատարյալ զավեշտ է ու անհեթեթություն։
«Մեր թիմն ու հասարակությունը կարող են հուսալ, որ անհրաժեշտության դեպքում Բիձինա Իվանիշվիլին կրկին կկանգնի երկրի կողքին»,- գրել է վարչապետը:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Իվանիշվիլին 2011 թվականին զոհաբերել է իրեն հանուն երկրի և ժողովրդավարացման գործընթաց է բերել Վրաստան, իսկ երբ հեռացել է քաղաքականությունից, թիմին թողել է պետության կառավարման ճիշտ արժեքներն ու խաղի կանոնները:
Երկար նամակում խոսվում է նաև ապաօլիգարխացման մասին՝ նշելով, որ այդ խնդրի մասին «ներքին և արտաքին հակառակորդների» կոչը վիրավորական է իր համար։
Ըստ Ղարիբաշվիլիի, «քարոզարշավի հեղինակները պետք է բարի լինեն և բացատրեն, թե ինչ նկատի ունեն, երբ խոսում են երկրում օլիգարխների և ապաօլիգարխացման մասին։
«Բնականաբար, երկրում լուրջ դեր է խաղում Իվանիշվիլիի գործոնը»,- հայտարարության մեջ ընդգծել է վարչապետը: