
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Թալիաշվիլիին։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարը և այս ուղղությամբ ընթացող գործընթացները։
Վարչապետը շնորհավորել է Թամար Թալիաշվիլիին ԵԽ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության բնագավառում։