
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին: Տեղեկացնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-վրացական պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ծրագիրը: Ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների, կայունության և անվտանգության հարցերին: