ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի (NAC) այցի շրջանակներում Բաթումիում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթմյուլլերի հետ:
Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին շնորհակալություն է հայտնել Եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհին Վրաստանին ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպմանը խոսվել է ՆԱՏՕ-Վրաստան առարկայական փաթեթի (SNGP) իրագործման, պաշտպանության ուժերում ընթացող բարեփոխումների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հովանու ներքո անցկացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Վրաստանի մասնակցության մասին:
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի թվով 5-րդ այցը Վրաստան այսօր կավարտվի