Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Կատարում հանդիպել է երկրի վարչապետ ու ներքին գործերի նախարար շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլ Ազիզ Ալ-Թանի հետ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը:
Ասվում է, որ քննարկման հիմնական թեմաները երկու երկրների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը, տնտեսական և գործարար հարաբերությունների խորացումն են եղել:
Նշվել է տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ և հաջող համագործակցությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները։
«Հանդիպման ավարտին Վրաստանի կառավարության և Կատարի կառավարության միջև ստորագրվել է երկու համաձայնագիր՝ ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության, Վրաստանի կառավարության և Կատարի կառավարության միջև տնտեսական, առևտրատեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` սերտ համագործակցության և հյուրընկալության համար: