
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կատարի Էմիր, շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսյսբուքյան էջը:
Նշվում է, որ Ղարիբաշվիլին և Կատարի Էմիրը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության դինամիկան։
«Նշվել է, որ Վրաստանի և Կատարի միջև տնտեսական համագործակցության խորացումը երկու երկրների տնտեսական դիվանագիտության օրակարգի առաջնահերթությունն է։ Արտահայտվել է առկա տնտեսական և առևտրային կապերը խորացնելու և ամրապնդելու պատրաստակամություն։
Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանի կառավարությունը ողջունում է կատարցի գործարարներին երկրի տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: