Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գրանադա քաղաքում հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերը, ընդգծվել է նաև Հունաստանի աջակցության կարևորությունն այս գործընթացում։ Վարչապետները քննարկել են այն քայլերը, որոնք Վրաստանը ձեռնարկում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, այդ թվում՝ Վրաստանի կողմից Եվրամիության 12 հանձնարարականների դրական իրականացման դինամիկան։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահեցրել է՝ Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակին, և տարեվերջին երկիրը սպասում է Եվրամիության արդարացի որոշմանը։