
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահի արտաքին գործերի հատուկ ներկայացուցիչ Երզան Կայզիխանի գլխավորած պատվիրակության։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Ղազախստանի միջև սերտ գործընկերությունը և համագործակցության հետագա հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը, այս համատեքստում ընդգծվել է ղազախա-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստի կարևորությունը, որը տեղի կունենա մոտ ապագայում Թբիլիսիում։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկրների միջև վերջին երեք ամիսներին ապրանքաշրջանառության ծավալն աճել է։
Քննարկվել է նաև այն փաստը, որ 2022 թվականը Վրաստանի և Ղազախստանի երկկողմ հարաբերություններում առանձնահատուկ տարի է, քանի որ լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն տարին։