
Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Լորա Քուփերին:
ՊՆ-ի հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ ռազմական համագործակցության և Վրաստանի տարածքային պաշտպանության հնարավորությունների ամրապնդման, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ Վրաստանի միջազգային անվտանգությանը նպաստելու վերաբերյալ հարցեր:
Իրակլի Ղարիբաշվիլին և Լորա Քուփերը քննարկել են նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագրի վերականգնման հարցը: Վերանայված փաստաթուղթը կստորագրվի շուտով՝ Վրաստանի պաշտպանության նախարարի ԱՄՆ այցի ընթացքում: