Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կորոնավիրուսի տարածման կանխարգելման դեմ հատուկ ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ընթացքում խոսել է երկրում առկա իրավիճակի մասին:
Նրա գնահատմամբ՝ երկրում վարակի տարածման հետ կապված իրավիճակը կայունանում է: Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա նշվել է, որ մինչև տարեվերջ երկիրը կունենա 3,6 մլն դոզա պատվաստանյութ, ինչը նշանակում է, որ համընդհանուր պատվաստման համար ռեսուրս կլինի:
Մեկ շաբաթվա ընթացքում Առողջապահության նախարարությունը կմշակի համընդհանուր պատվաստման պլանը, որը կներկայացնի խորհրդին: Պատվաստման գործընթացին մասնակցելու համար կվերապատրաստվեն բուժաշխատողների խմբեր, այդ թվում՝ գյուղերից։
Պատվաստման գործընթացում առաջնահերթությունը կտրվի նաև ավիացիայի ոլորտում աշխատող անձանց: