Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել ձմեռային օլիմպիական խաղերում երկիրը ներկայացնող մարզիկներին։ Այս մասին տեղեկանում ենք Ղարիբաշվիլիի պաշտոնական էջից։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ այսօրվանից վրացի մարզիկներին աջակցում է ողջ Վրաստանը։
«Մեկնարկել են 2022 թվականի ձմեռային XXIV օլիմպիական խաղերը։ Հաջողություն եմ մաղթում մեր երկրի ինը մարզիկներին, ովքեր Վրաստանի անունից հանդես կգան երեք մարզաձևերում»,- ասված է Ղարիբաշվիլիի հայտարարությունում։
Պեկինում այսօր մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերին ներկայացված է 91 երկիր, մարզիկների ընդհանուր թիվն անցնում է 4000-ը։