Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցեն վրաց-հայկական պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նորակառույց կամրջի բացման պաշտոնական արարողությանը։
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու երկրներն իրար կապող, «Բարեկամություն» անունը ստացած կամրջի հանդիսավոր բացումը տեղի կունենա այսօր ժամը 14:00-ին: