
Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը Բաթումիում ներկա են գտնվել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպմանը։
Առաջնության եզրափակչում հանդիպել են Իսպանիայի և Անգլիայի հավաքականները, Անգլիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Իսպանիային։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խաղին հետևելու է եկել կնոջ և որդու հետ, Բաթումիի կենտրոնական մարզադաշտում ներկա են եղել նաև երկու երկրների նախարարների կաբինետի անդամները։