
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կնոջ՝ Նունուկա Թամազաշվիլիի հետ ընթրիքի է հյուրընկալել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և նրա կնոջը՝ Անիկո Լևայիսին, տեղեկացնում է Վրաստանի կառավարությունը։
Թբիլիսիի Bioli Wellness Resort-ում Հունգարիայի վարչապետի և նրա կնոջ պատվին տրված ընթրիքին Ղարիբաշվիլին և Վիկտոր Օրբանը ոչ պաշտոնական միջավայրում քննարկել են Վրաստանի և Հունգարիայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները:
Օրբանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան է այցելել հոկտեմբերի 10-ին։