
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է եռօրյա այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները։
Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է եղել տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը և նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը։
Նշվել է, որ երկրների միջև հարաբերությունները տնտեսական ոլորտում դինամիկ են զարգանում և զգալի առաջընթաց կա։