Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրում է եվրաինտեգրման գործընթացում անգործության մեջ։ Խորհրդարանում հանդես գալով հարցուպատասխանի ձևաչափով՝ վարչապետը ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է այս նպատակին հասնելու համար։
«Առաջնահերթությունը բևեռացման դադարեցումն է, բևեռացում կա ամենուր՝ անգամ Ամերիկայում, և մեր երկիրն էլ բացառություն չէ։
Բայց մենք մեր հասարակությանն ու ընդդիմությանը հարցրինք՝ ի՞նչ է անում ընդդիմությունը բևեռացումը նվազեցնելու համար։ Ընդդիմության կողմից մենք տեսել ենք բոյկոտ, դիվերսիա, ուղղակի խոչընդոտներ, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ և երկրի ապակայունացում, որն ուղղակիորեն հակասում է մեր ժողովրդի շահերին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։