Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուսի պատվաստանյութից հետո մահվան դեպքերը գործնականում բացառված են, ուստի նա բնակչությանը կոչ է անում պատվաստվել:
«Ես կցանկանայի մեկ անգամ ևս բնակչությանը բացատրել պատվաստումների կարևորությունը: Բազմաթիվ հարցեր կան, թե ինչու է պատվաստումը անհրաժեշտ: Հիմնական պատասխանն ու հիմնական փաստարկը, մեզ համար ամենացավալին՝ մարդկանց մահը գործնականում բացառված կլինի, ուստի ես կցանկանայի բոլորին կոչ անել պատվաստվել, պաշտպանել իրենց կյանքը, իրենց առողջությունը և, իհարկե, մեր ծնողների, մեր երեխաների, մեր սիրելիների առողջությունը», — ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով, պատվաստումների վերաբերյալ շատ ապատեղեկատվություն է տարածվում, և նա խնդրում է բնակչությանը հավատալ միայն գիտնականներին:
«Պատվաստանյութերի վերաբերյալ շատ ապատեղեկատվություն է տարածվում: Ես ուզում եմ բոլորից, բնակչությունից խնդրել հավատալ միայն գիտնականներին, գիտությանը, և ոչ թե Facebook-ով տարածված հազարավոր ստերին, բամբասանքներին և այլն», — կառավարության այսօրվա նիստին ասել է Վրաստանի վարչապետը: